Սթիվեն Սիգալին մեղադրել են գործընկերուհուն բռնաբարելու մեջ
Ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Սթիվեն Սիգալին մեղադրել են նկարահանման հարթակի իր գործընկերոջը բռնաբարելու մեջ: Դերասանուհի Ռեգինա Սիմոնսը, որն աստղի հետ խաղում էր «Մահացու վտանգ» ֆիլմում, The Wrap պորտալին հայտարարել է, որ Սիգալն իրեն ստիպել է սեռական հարաբերության մեջ մտնել։
Սիմոնսի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել 1993 թվականին. այդ ժամանակ ինքը 18 տարեկան էր: Սիգալը նրան Բեւեռլի Հիլզում գտնվող իր տանը երեկույթի է հրավիրել «Մահացու վտանգ» ֆիլմի նկարահանումների ավարտվելու կապակցությամբ: Երբ նա եկել է տոնին, պարզվել է, որ ինքը միակ հյուրն էր:
«Նա ինձ տարավ սենյակ, փակեց դուռը եւ սկսեց ինձ համբուրել: Դրանից հետո նա հանեց շորերս, եւ ես չէի հասցրել սթափվել, երբ նա արդեն ինձ վրա էր, բռնաբարում էր ինձ: Ես այն ժամանակ դեռ կույս էի»,-խոստովանել է դերասանուհին: Սիմոնսն ընդգծել է, որ «կաթվածահար» էր եղել Սիգալի գործողություններից, որն «իրենից եռակի խոշոր էր»: 43-ամյա կինը նշել է, որ լաց էր լինում տեղի ունեցածի ժամանակ:
2017 թվականի վերջին Սթիվեն Սիգալին սեռական ոտնձգությունների մեջ մեղադրել են երեք կանայք՝ Playboy հանդեսի ֆոտոմոդել Ջեննի Մաքքարթնին, դերասանուհի Լիզա Հերերոն եւ արտիստուհի Փորշա դե Ռոսին: «Մահացու վտանգ» մարտաֆիլմը թողարկվել է 1994 թվականին: Սիգալը դրանում կատարել է գլխավոր դերը, ինչպես նաեւ հանդես է եկել որպես ֆիլմի ռեժիսոր եւ պրոդյուսեր: