Պուչդեմոնը հայտարարել է կատալոնյան «հանրապետության» կառավարության կայքի գործարկման մասին
Բելգիա փախած Կատալոնիայի նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ ստեղծվել է Իսպանիայի ինքնավար հանրակցության «հանրապետության կառավարության» կայքը: Այդ մասին քաղաքական գործիչը հունվարի 12-ին հայտնել է Twitter-ում։
Տարածաշրջանի նախկին ղեկավարը սոցիալական ցանցում հղում է հրապարակել «(կատալոնական) հանրապետության կառավարության» էջին:
Բուն կայքում զետեղված է Ժեներալիտետի՝ ինստիտուցիոն համակարգի լոգոտիպը, որի շրջանակներում կազմակերպված է Կատալոնիայի քաղաքական ինքնակառավարումը: Նաեւ էջում նշված են կոնտակտային տվյալները եւ բացված է տարածաշրջանի «օրինական կառավարության» նորություններին նվիրված բաժին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: