Բաժիններ՝

Ճապոնիայում թռչնագրիպի բռնկման հետևանքով ոչնչացվել է շուրջ 92 հազար հավ

Ճապոնիայի Սիկոկու կղզում թռչնի գրիպի բռնկումների հետևանքով հունվարին ոչնչացվել է շուրջ 92 հազար հավ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Ճապոնիայի գյուղատնտեսության նախարարությունը:

Նախարարության տվյալներով՝ թռչունների անկման դեպքերը գրանցվել են Սանուկի քաղաքի և դրան հարակից շրջանների մի շարք ֆերմաներում: H5N6 գրիպի հայտնաբերման հետազոտությունները դրական արդյունք են տվել:

Թռչունների ոչնչացման գործողություններին մասնակցել է 750 մարդ: Այն ֆերմաներում, որտեղ վիրուսով վարակված թռչուններ են հայտնաբերվել, 10 կմ շառավղով կարանտինային գոտի է հայտարարվել: Տվյալ շրջանից թռչնի և թռչնամսի արտահանումն արգելվել է: Ճանապարհներին ախտահանում է իրականացվում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031