
Հղի Քեյթ Միդլթոնը սոցցանցերը հուզել է իր զգեստով

Քեմբրիջի դքսուհի Քեյթը կատարել է 2018 թվականի առաջին պաշտոնական այցը: Այդ մասին, հայտնել է Footwear News-ը: Դքսուհին այցելել է Լոնդոնի Ֆելթեմե արվարձանում գտնվող Reach Academy դպրոցը, որտեղ սովորում են մենթալ խանգարումներ ունեցող երեխաներ, դպրոց, որը նա հովանավորում է:
Այցելության համար արքայազն Ուիլյամի կինն ընտրել էր Hobbs պրեմիալ մանկնիշի երկքղանցք վերարկուն, ապագա մայրերի համար Seraphine մակնիշի զգեստը եւ Jimmy Choo-ի՝ միջին բարձրության կրունկով կապույտ գույնի թավշակաշվե կոշիկները:
Դքսուհին այդ զգեստը եւ կոշիկները առաջին տարին չէ, որ կրում է. այսպես, 2015 թվականին իր երկրորդ հղիության ժամանակ Քեյթ Միդլթոնը դրանք հագնում էր պաշտոնական այցելությունների ժամանակ: Այդ փաստը նշել են Twitter-ի օգտատերերը՝ շատ սրտառուչ համարելով դքսուհու խնայողական վերաբերմունքը ընտանեկան եւ պետական բյուջեի նկատմամբ: