Բաժիններ՝

Շունն առյուծին ցույց է տվել, թե ով է իրականում «գազանների արքան»

Ոչ մեծ շունը վախեցրել է արու եւ էգ առյուծներին՝ ստիպելով գազանների արքային փախուստի դիմել: Այդ մասին հայտնել է Daily Mail-ը: Միջադեպը տեղի է ունեցել Տանզանիայի հյուսիսում գտնվող Նգորոնգոյի ազգային պարկում:

Վայրի կատուների զույգն զբոսնում էր դաշտով, երբ վազելով նրանց է մոտենում շունը, որը, ըստ երեւույթին, պատկանում է այս կողմերում ապրող մասայի ցեղատեսակին: Կենդանին սկսում է հաչել առյուծների վրա, իսկ հետո հարձակվում է արուի վրա: Առյուծը վախեցած մի կողմ է քաշվում: Արդյունքում շունը շրջվում է ու տուն վազում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

https://www.youtube.com/watch?v=ALksHtpga0Q

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս