Բաժիններ՝

Էրիկ Քլեփթոնը խոստովանել է, որ կորցնում է լսողությունը

Բրիտանացի հայտնի ռոք երաժիշտ Էրիկ Քլեփթոնը խոստովանել է առողջության հետ կապված լուրջ խնդիրների մասին, բայց, այդուամենայնիվ, հույս ունի շարունակել ելույթները: Այդ մասին նա հայտնել է BBC-ին տված հարցազրույցում:

«Միակ բանը, որ այժմ ինձ անհանգստացնում է, այն է, որ ես 70 տարեկան հասակում դեռ կարող եմ լինել պրոֆեսիոնալ: Ես նկատի ունեմ, որ կորցնում եմ լսողությունս, ականջներումս աղմուկ է, ձեռքերս դժվարությամբ են աշխատում»,- նշել է նա: Քլեփթոնը հույս է հայտնել, որ հանդիսականները, այնուամենայնիվ, կգան իր ելույթին: «Հուսով եմ, որ մարդիկ կգան դիտելու ինձ նույնիսկ, հավանաբար ավելի շատ այն պատճառով, որ ես բացառիկ երեւույթ եմ»,- ասել է երաժիշտը:

Վերջին տարիներին Քլեփթոնն արդեն խոսել է իր առողջության հետ կապված խնդիրների շուրջ: Այսպես, Classic Rock Magazine հանդեսին տված հարցազրույցում նա ասել է. «Ես սկսել եմ ուժեղ ցավեր զգալ անցալ տարի: Դրանք սկսվեցին գոտկատեղից եւ վերածվեցին նրան, ինչը բժիշկներն անվանում են պերիֆերիկ նեւրոպատիա: Այդ խնդրի դեպքում դուք զգում եք, որ ոտքով, ասես, էլեկտրական հոսանք է անցնում»:

Նաեւ նա նշել է, որ բարդացումների պատճառներից մեկը դարձել է երիտասարդության տարիներին ալկոհոլի նկատմամբ ունեցած հակումը: Էրիկ Քլեփթոնը բրիտանացի ռոք կիթառահար է, վոկալիստ եւ կոմպոզիտոր, Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր: Նա միակն է, որը երեք անգամ ներառվել է ռոք-ն-ռոլի Փառքի սրահում: Rolling Stone հեղինակավոր երաժշտական հանդեսը բոլոր ժամանակների մեծագույն կիթառահարների ցուցակում Քլեփթոնին երկրորդ տեղն է հատկացրել Ջիմի Հենդրիքսից հետո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս