ԵՄ-ն շինծու նորությունների դեմ պայքարի մեխանիզմ է մշակելու
Եվրամիությունը մտադիր է մշակել շինծու նորությունների բացահայտման եւ կանխման մեխանիզմ: Այս մասին հայտարարել է թվային տնտեսության եւ հասարակության եվրակոմիսար Մարիա Գաբրիելն՝ ամփոփելով մտացածին նորությունների տարածելուն հակազդող 40 փորձագետներից բաղկացած խմբի՝ հունվարի 15-ին կայացած առաջին նիստի արդյունքները:
«Շինծու նորությունները միտում է, որն ընդլայնվում է ահագնացող արագությամբ: Այն սպառնալիքի տակ է դնում զանգվածային լրատվամիջոցների վարկը եւ ամենաժողովրդավարական ինստիտուտների գործունությունը: Ուստի Եվրահանձնաժողովը մտադիր է մշակել շինծու նորությունների բացահայտման եւ կանխման մեխանիզմ: Այդ խնդիրն այսօր քննարկվեց շինծու նորությունների գծով աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը: