Ֆրանսիայի հայկական կազմակերպություններն ամենամյա ընթրիքը կանցկացնեն Էմանուել Մակրոնի բարձր հովանու ներքո

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնակցելու է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի ամենամյա ընթրիքին:

Այս տարի ընթրիքը տեղի է ունենալու հունվարի 30-ին «Hotel du Collectionneur» հյուրանոցում: Ընթրիքը կկայանա Ֆրանսիայի նախագահի բարձր հովանու ներքո: Ընթրիքի ժամանակ ակնկալվում է Ֆրանսիայի նախագահի ելույթը:

Ավանդական դարձած ընթրիքին սովորաբար մասնակցում են Ֆրանսիայի նախագահը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, կառավարության անդամներ, խորհրդարանականներ, Ֆրանսիայի պետական և տեղական իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ և հոգևոր հայրեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031