Բաժիններ՝

«ԱՄՆ-ը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը». Լավրով

Վաշինգտոնը չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը: Այդ մասին հունվարի 15-ին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մոսկվայում ելույթ ունենալով 2017 թվականին ռուսական դիվանագիտության գործունեության արդյունքների նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

«Այժմ այն գործողությունները, որոնք մենք տեսնում ենք, ցույց են տալիս, որ Միանցյալ Նահանգները չի ցանկանում պահպանել Սիրիայի տարածքային ամբողջականությունը,-նշել Է նախարարը:-Բառացիորեն երեկ հայտարարվել է նոր նախաձեռնության մասին, ըստ որի ԱՄՆ-ը ցանկանում է օգնել այսպես կոչված Սիրիայի ժողովրդավարական ուժերին՝ ստեղծելու սահմանային անվտանգության ինչ-ինչ գոտիներ: Մեծ հաշվով դա նշանակում է հսկայական տարածքի առանձնացում Թուրքիայի եւ Իրաքի հետ սահմանների երկայնքով»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031