Բաժիններ՝

Աֆղանստանի նախագահը խոստովանել է, որ առանց ԱՄՆ-ի աջակցության երկրը կես տարի էլ չի դիմանա

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խոստովանել է, որ իր երկիրը կես տարի էլ չի դիմանա առանց ԱՄՆ-ի կողմից ցուցաբերվող աջակցության: Այս մասին նա պատմել է CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ, որը հեռարձակվել է հունվարի 14-ին։

Նախագահին հարցրել են, թե ինքը համաձայն է արդյոք այն պնդմանը, որ եթե ԱՄՆ-ը հեռանա հանրապետությունից, իր «կառավարությունը երեք օր հետո կկործանվի»: «Պաշարների տեսակետից դա բացարձակապես ճիշտ է: Մենք ի վիճակի չենք լինի վեց ամիս պահել մեր բանակն առանց ամերիկյան աջակցության եւ ներուժի»,- նշել է Ղանին:

ԱՄՆ-ը, հեռուստաալիքի տվյալներով՝ 90 տոկոսով ծածկում է Աֆղանստանի պաշտպանական բյուջեի ծախսերը, ինչն արտահայտվում է ավելի քան 4 միլիարդ դոլար գումարի ամենամյա ռազմական օգնությամբ: Եվս 30 միլիարդ դոլար է ծախսվել հանրապետության վերականգնման համար:

«Այդ երկրում գործում է 21 միջազգային ահաբեկչական խմբավորում: Ուղարկվում են տասնյակ մահապարտ-ահաբեկիչներ: Կան մի ամբողջ շարք «մահապարտների ֆաբրիկաներ»: Մենք պաշարման մեջ ենք»,- ասել է Ղանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031