Բաժիններ՝

Lactalis ֆրանսիական ընկերությունն 83 երկրներից հետ է կանչում մանկական սնունդը սալմոնելայի պատճառով

83 երկրներում վաճառքից հանվում է մանկական սննդի համար կաթի փոշու ավելի քան 12 միլիոն փաթեթվածք՝ Ֆրանսիայի Lactalis ընկերության ձեռնարկությունում սալմոնելայով վարակման պատճառով՛ Ընկերության ղեկավարը վարակման մասշտաբները հավաստել է Ֆրանսիայի զանգվածային լրատվամիջոցներում հրապարակված հայտարարության մեջ, տեղեկացնում է BBC-ին:

Սալմոնելայի մենրէներն ընկերության կաթի գործարանում հայտնաբերվել են անցյալ տարվա դեկտեմբերին: Ընկերությունն անհապաղ ձեռնամուխ է եղել վաճառքից արտադրանքի հետկանչմանը:

Ֆիրմայի դեմ արդեն հարուցվել են այն երեխաների ծնողների դատակական հայցեր, որոնք, ինչպես պնդում են, իրենց վատ են զգացել ընկերության մթերքները գործածելուց հետո:

Lactalis ընկերությունների խումբը կաթնամթերքի խոշորագույն արտադրողներից մեկն է աշխարհում՝ տարեկան 17 միլիարդ եվրո վաճառքների ծավալով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031