Բաժիններ՝

Հռոմի պապն սկսում է այցը Լատինական Ամերիկա

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հունվարի 15-ին սկսում է իր այցը Լատինական Ամերիկա: Այցի պշտոնական ժամանակակարգի համաձայն՝ նախ քահանայապետը կայցելի Չիլի (հունվարի 15 – 18-ը), այնուհետեւ կլինի Պերուում մինչեւ հունվարի 21-ը:

Չիլիում Ֆրանցիսկոսը մտադիր է լինել մայրաքաղաք Սանտյագոյում, Տեմուկո եւ Իկիկե քաղաքներում, հանդիպել երկրի նախագահ Միշել Բաչելետի հետ: Պերուում քահանայապետը Կլինի Լիմայում, Պուերտո Մալդոնադոյում, Տրուխիլիոյում: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն է Լատինական Ամերիկայի երկրներ:

Ուշագրավ է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031