Բաժիններ՝

«Արևելյան Երուսաղեմը կարող է լինել մեն միայն Պաղեստինի մայրաքաղաքը». Մահմուդ Աբաս

Արեւելյան Երուսաղեմը կարող է լինել սոսկ Պեղեստին պետության մայրաքաղաքը: Այդ մասին հայտարարել է Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասը, որը հունվարի 14-ին ելույթ է ունեցել Պաղեստինի ազատագրման կազմակերպության կենտրոնական խորհրդի՝ Ռամալլահում կայացած արտակարգ նիստում: Նրա ճառը հեռարձակել է Palestine Al Yawm հեռուստաալիքը։

«Դա մեր քաղաքն է եւ մեր հողը, մենք չենք լքի այն»,- նշել է Աբասը: Նրա խոսքով՝ «պեղեստիտնցիներն այժմ բախտորոշ պահ են ապրում իրենց պատմության մեջ, որից կախված է նրաց ապագան»: Մենք չենք ենթարկվի որեւիցե կողմի թելադրանքին եւ չենք կրկնի անցյալի սխալները,- ընդգծել է Աբասը:- Ոչ մի «դարի գործարք», որի մասին խոսում են ամերիկացիները, չի լինի»:

Նա «խայտառակություն» է որակել այն սպառնալիքները, որոնք պաղեստինցի ժողովրդի հասցեին հնչում են Վաշինգտոնի կողմից, ինչպես նաեւ խիստ քննադատության է ենթարկել ինքնավար վարչակազմի ֆինանսական օգնությունը դադարեցնելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամի վարչակազմի մտադրությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031