Ինդոնեզիայի ֆոնդային բորսայի շենքում առաստաղ է փլվել
Ինդոնեզիայի մայրաքաղաքում մարդկանց տարահանում են ֆոնդային բորսայի շենքից, որի հարկերից մեկում փլվել է առաստաղը: Այդ մասին հայտնել է The Jakarta Post թերթը:
Տուժածների վերաբերյալ պաշտոնական տվյալներ առայժմ չկան, սակայն ԶԼՄ-ները նշում են, որ վնասվածքներ կարող էին ստանալ տասնյակ մարդիկ:
Միջադեպը տեղի է ունեցել սակարկությունների ընդմիջմանը: Իշխանությունները հավաստիացնում են, որ շենքում պայթյուններ չեն եղել: Պատահարի վայր են ժամանել ոստիկանության աշխատակիցներն ու շտապօգնության մեքենաներ:
Մինչ այդ Համացանցում կադրեր են հայտնվել, որոնցում երեւում է, որ բորսայի շենքի նախասրահը լիքն է բեկորներով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
Atap tower II BEJ (Bursa Efek Jakarta) ambruk & Lift anjlok diperkirakan banyak korban luka berat.. pic.twitter.com/GS3tesIKTZ
— KamiMenyaksikan (@bukan_pemimpin9) 15 января 2018 г.
13:11 : Info dari @shabrinalufha salah satu karyawan BEI : Gedung Bursa Efek BEI, Jakarta lantai 2 mezinen runtuh. pic.twitter.com/XrVCmJQFfO
— ernesto veles (@erveza) 15 января 2018 г.