Բաժիններ՝

Հունաստանում բողոքի ակցիաների պատճառով չեղարկվել և հետաձգվել են տասնյակ ավիաչվերթներ

Հունաստանի բնակիչները վերսկսել են բողոքի ակցիաները վարկատուների պահանջով երկրում խնայողության խիստ միջոցների սահմանման դեմ: Այդ մասին հայտնել է Associated Press գործակալությունը:

Գործակալության տվյալներով՝ Հունաստանի մայրաքաղաք Աթենքում գործադուլի պատճառով հասարակական տրանսպորտն ամբողջովին դադարեցրել է աշխատանքը: Երկրում տասնյակ ավիաչվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել այն բանի կապակցությամբ, որ Հունաստանի օդանավակայանների ավիադիսպետչերներն ի նշան բողոքի ժամանակավորապես լքել են աշխատատեղերը: Գործադուլին միացել են նաեւ պետական հիմնարկներում աշխատող ուսուցիչներն ու բժիշկները, նրանք աշխատանքի դուրս չեն եկել:

Նշվում է, որ հունվարի 15-ին Հունաստանի խորհրդարանում պետք է քվեարկություն անցկացվի բյուջետային խնայողության նոր միջոցներին վերաբերող օրինագծի շուրջ: Այդ կապակցությամբ հունական արհմիությունները բողոքի երեք երթ են պլանավորել, որոնք օրվա ընթացքում կանցկացվեն Աթենքի կենտրոնական շրջանում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031