Բաժիններ՝

«Այո, ես իրոք վախենում եմ. մեկ միջադեպն իսկ բավական է, որ պատերազմն սկսվի». Հռոմի պապ

Հռոմի Ֆրանցիսկոս պապը խոստովանել է, որ լրջորեն երկյուղում է միջուկային պատերազմի սկսվելու հնարավորությունից։ «Այո, ես իրոք վախենում եմ: Մենք հայտնվել ենք սահմանագծին: Մեկ միջադեպն իսկ բավական է, որ պատերազմն սկսվի: Եվ նման քայլից հետո իրադրությունը կարող է անվերահսկելի դառնալ:

Ուստի անհրաժեշտ է ոչնչացնել զենքը, ջանքեր գործադրել միջուկային զինաթափման համար»,-հունվարի 15-ին հայտարարել է քահանայապետը՝ լրագրողների հետ շփվելով Հռոմից Սանտյագո մեկնող ինքնաթիռում: Հունվարի 15-ի առավոտյան Ֆրանցիսկոս պապը Հռոմից մեկնել է Սանտյագո՝ սկսելով իր 22-րդ արտասահմանյան առաքելական ուղեւորությունը, որի ընթացքում նա կայցելի Չիլի եւ Պերու: Սա քահանայապետի արդեն վեցերորդ այցն է Լատինական Ամերիկայի երկրներ:

Ուշագրավ է, որ այս անգամ նա չի այցելում իր հայրենիք՝ Արգենտինա: Սակայն Չիլիի իշխանություններն ուխտավորների վիթխարի հոսք են սպասում հարեւան Արգենտինայից Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի ժամանակ, ինչի առնչությամբ անվտանգության ուժեղացված միջոցներ են ձեռնարկում սահմանին: Վատիկան Հռոմի պապի վերադարձը պլանավորված է հունվարի 22-ին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս