![](/banners/BeFunky-design.jpg)
Համացանցում հայտնվել է Թուրքիայում ժայռից կախված օդանավից տարհանման տեսանյութը
![](https://168.am/wp-content/uploads/2018/01/128876.jpg)
Շաբաթ օրը Անկարայից Տրապիզոն ժամանած Pegasus Airlines-ի Boeing 737-800 օդանավի վայրժէջքի ժամանակ դեպք է արձանագրվել։ Տրապիզոնի օդանավակայանում, մարդատար օդանավը վայրէջք կատարելիս քիչ է մնացել Սև ծովն ընկնի: Օդանավում գտնվել է 162 մարդ, տուժածներ չկան։
Համացանցում հրապարակվել է օդանավից ուղևորների տարհանման տեսանյութը:
Տեսանյութում երևում է, թե ինչպես են մարդիկ սարսափած լքում օդանավի սրահը վթարային ելքերով։