
Բրիտանիայի խորհրդարանը կվերածեն ռեստորանի

Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի ճաշասրահներում հյուրեր կընդունեն եւ ճաշկերույթներ կսպասարկեն: Ինչպես հայտնել է Daily Mail-ը, խորհրդարանն այս որոշումն ընդունել է պետական բյուջեի խնայողության նպատակով:
Հեռանկարում պլանավորվում է ճաշարաններին եւ ճաշկերույթի սրահներին միշլենյան աստղեր շնորհել: Հանդիսությունների եւ հարսանեկան արարողությունների համար դրանք վարձակալության կտան նիստերից ազատ օրերին: Հյուրերին կառաջարկեն «բացառիկ մթնոլորտ, բարձրագույն մակարդակի սպասարկում եւ Թեմզա գետին նայող տեսարան»:
Նշվում է, որ արդեն 2018 թվականի հունվարին բոլոր ցանկացողները կկարողանան ընթրել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի՝ չերչիլյան ոճով ձեւավորված ռեստորանում: Միջին արժեքը ենթադրաբար կկազմի 80 ֆունտ ստեռլինգ մեկ մարդու համար: