Սեուլը և Փենյանը բանակցություններ են վարում Օլիմպիադային ԿԺԴՀ-ից արտիստների այցելության շուրջ
Կորեայի Հանրապետությունը եւ ԿԺԴՀ-ն հունվարի 15-ին բանակցություններ են սկսել Փյոնչհանի 2018 թվականի Օլիմպիադային ԿԺԴՀ-ից արտիստների այցելության հարցի շուրջ: Ինչպես հայտնել է Հարավային Կորեայի միավորման նախարարությունը, երկխոսությունն ընթանում է Փանմունջոմ սահմանամերձ կետում։
«Բանակցությունների ընթացքում պետք է որոշվեն այնպիսի մանրամասներ, ինչպիսիք են պատվիրակների թիվը, նրանց ժամանման երթուղին, ելույթների ժամանակացույցը եւ թեմատիկան եւ այլն»,- ասված է հակիճ հաղորդագրության մեջ: Առայժմ հայտնի չէ, թե ԿԺԴՀ-ն հատկապես որ արտիստներին է ցանկանում ուղարկել Փյոնչհանի Օլիմպիադա, սակայն մի շարք հարավկորեական ԶԼՄ-ներ ենթադրել են, որ Փենյանը կարող է առաջարկել Հարավում կազմակերպել «Մորանբոն» համույթի ելույթը:
Խոսքը երաժշտական այն խմբի մասին է, որին մամուլում հաճախ անվանում են ԿԺԴՀ-ի էստրադայի «նոր դեմքը» կամ «հյուսիսկորեական Spice Girls»: Դրա կազմում ներառված են բացառապես աղջիկներ, նրանք կատարում են ռազմահայրենասիրական երգեր, ինչպես նաեւ էստրադային կոմպոզիցիաներ եւ արտասահմանյան ստեղծագործություններ՝ Պոլ Մարիային, արգենտինյան տանգո, պատերազմյան տարիների խորհրդային երգեր:
Հաճախ նրանք հանդես են գալիս զինվորական համազգեստով, բայց հաճախ նաեւ հայտնվում են բեմական հագուստներով, կարճ շրջազգեստներով ու բաց հանդերձներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: