ԱԻՆ-ը ավելի քան 13 տոննա մարդասիրական օգնություն կհասցնի Ադրբեջան՝ Իրանին փոխանցելու համար

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Իլ-76 տրանսպորտային ինքնաթիռը 13 տոննա մարդասիրական օգնություն կհասցնի Ադրբեջան՝ Իրանի լիազոր ներկայացուցիչներին հետագայում փոխանցելու համար: Այս մասին РИА Новости-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից։

«Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ցուցումով և Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովի հանձնարարականին համապատասխան՝ նախարարության ավիացիան կազմակերպել է դեղորայքի մատակարարումը Ադրբեջանի Հանրապետություն՝ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության լիազոր ներկայացուցիչներին հետագա փոխանցման համար»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ։

Գործակալության տվյալներով՝ Իլ-76 հատուկ ինքնաթիռը կհասցնի ավելի քան 13 տոննա մարդասիրական օգնություն։

Տեսանյութեր

Լրահոս