Իրաքի նավթային նավահանգիստները դադարեցրել են գործունեությունը տանկերների վրա հարձակումներից հետո
Իրաքի գլխավոր նավահանգիստների ընկերության գործադիր տնօրեն Ֆարհան ալ-Ֆարտուսին հայտարարել է, որ երկրի ափամերձ նավթային տերմինալները դադարեցրել են գործունեությունը: Նա հաստատել է, որ Բարսա նավահանգստի մոտ երկու տանկեր են հարձակման ենթարկվել:
«Նավթային նավահանգիստների գործունեությունը դադարեցվել է, մինչդեռ առևտրային նավահանգիստները շարունակում են գործել», – ասել է ալ-Ֆարտուսին, ըստ INA-ի:
Իրաքի անվտանգության պաշտոնյաների տվյալներով՝ երկու տանկերների վրա հարվածների հետևանքով զոհվել է անձնակազմի մեկ անդամ: Եվս 38 մարդ փրկվել է:



