Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ երկիրը չի կարող մասնակցել ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը
Իրանի սպորտի նախարարը հայտարարել է, որ իրանական կողմի համար հնարավոր չէ մասնակցել 2026 թվականին Միացյալ Նահանգներում կայանալիք ֆուտբոլի Աշխարհի առաջնությանը «Իրանի դեմ իրենց կատարած չարագործությունների պատճառով»։
«Նրանք մեզ երկու պատերազմ են պարտադրել ընդամենը ութ կամ ինը ամսվա ընթացքում և սպանել ու նահատակել են մեր հազարավոր մարդկանց։ Մեզ համար հնարավոր չէ մասնակցել Աշխարհի գավաթին», – Associated Press-ի հաղորդմամբ՝ պետական հեռուստատեսությանն ասել է սպորտի նախարար Ահմադ Դոնյամալին։
Պաշտոնյաները CBS News-ին հայտնել են, որ նախագահ Թրամփն օրեր առաջ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչներին ասել է, որ իրենք ողջունում են Իրանի մասնակցությունն Աշխարհի առաջնությանը։ Այս հարցը քննարկվել է FIFA-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյի հետ Օվալաձև սենյակում հանդիպման ժամանակ։
Ինֆանտինոն Թրամփի հետ հանդիպումից հետո Instagram-ում գրել էր․ «Մեզ բոլորիս անհրաժեշտ է այնպիսի միջոցառում, ինչպիսին է ՖԻՖԱ-ի աշխարհի առաջնությունը, որը մարդկանց կմիավորի հիմա ավելի, քան երբևէ»:



