Բաժիններ՝

Կատարը հայտնել է Իրանից երկրի ուղղությամբ արձակված 9 բալիստիկ հրթիռի մասին

Կատարի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրանը երկրի ուղղությամբ արձակել է ինը բալիստիկ հրթիռ և մի քանի անօդաչու թռչող սարք։ Այս մասին հայտնում է Կատարի լրատվական գործակալությունը (QNA)։

Նախարարության հայտարարության մեջ նշվել է, որ Կատարի ուժերը որսացել են բոլոր անօդաչու թռչող սարքերը և ութ հրթիռները, իսկ 9-րդը ընկել է անմարդաբնակ տարածքում։

Al Jazeera-ի փոխանցմամբ՝ Կատարում կառավարության նիստի ժամանակ վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ առ-Ռահման բին Ջասիմ աթ-Թանին կոչ է արել ամրապնդել երկրի կարողությունները՝ դիմակայելու «դժվարություններին» Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել պատերազմի ընթացքում։

ԱՄՆ-ն և Իսրայելն Իրանի դեմ համատեղ ռազմական գործողություն են սկսել փետրվարի 28-ից՝ մեղադրելով Թեհրանին հրթիռային և միջուկային ծրագիրը զարգացնելու համար։ Իրանը հերքել է մեղադրանքները և պատասխան հարվածներ է հասցնում Իսրայելին, ինչպես նաև տարածաշրջանի երկրներում ամերիկյան ռազմաբազաներին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս