Թերեզա Մեյը կներկայացնի «պլան Բ»-ն

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը այսօր խորհրդարանին կներկայացնի Brexit-ի հարցով թարմացված պլան։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

Ըստ կայքի՝ Մեյը ստիպված է «պլան Բ»-ն հնչեցնել այն բանից հետո, որ ԵՄ-ի հետ համաձայնեցված նախորդ գործարքն աջակցություն չստացավ երկրի խորհրդարանի կողմից։

«Պլան Բ»-ի մասին, սակայն, մանրամասներ չեն հաղորդվում, բայց ԶԼՄ-ները հայտնում են, որ նա ստիպված է էականորեն փոխել իր դիրքորոշումը լեյբորիստներին ներգրավելու համար։

Մինչ խորհրդարանում ելույթը, Մեյը հանդիպումներ ունի մի շարք նախարարների հետ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031