Եվրախորհրդարանը (ԵԽ) Մեծ Բրիտանիայի իշխանություններին կոչ է արել առաջիկա օրերին հստակեցնել իր դիրքորոշումը Եվրամիության կազմից թագավորության դուրս գալու վերաբերյալ, որի շուրջ բանակցությունները փակուղի են մտել այն կապակցությամբ, որ երկրի խորհրդարանը մերժում է վավերացնել Brexit-ի համաձայնագիրը:
Թեհրանը Վենեսուելայի իրադարձությունները համարում է երկրի ներքին գործերին ԱՄՆ-ի միջամտության արդյունքը, հույս ունի, որ քաղաքական հակասությունները կլուծվեն խաղաղ ճանապարհով:
Մալայզիայի նոր թագավոր է ընտրվել Փահանգի նահանգի կառավարիչ սուլթան Աբդուլա Սուլթան Ահմադ Շահը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը երկխոսության կոչ է արել Վենեսուելայի քաղաքական ուժերին՝ երկրում աղետից խուսափելու նպատակով:
Կիեւի Օբոլոնյան շրջանային դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչին մեղավոր է ճանաչել պետական դավաճանության գործով։
Ջերմաստիճանը ռեկորդներ է սահմանում Ավստրալիայի հարավում, որտեղ ջերմաչափի սյունը մոտեցել է ըստ Ցելսիուսի 50 աստիճանի նշագծին:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին ուղերձ է հղել ի պատասխան նրանից ավելի վաղ ստացած նամակի:
«Դեղին բաճկոնավորների» ֆրանսիական շարժումը թեկնածուների իր ցուցակն է պաշտոնապես ներկայացրել Եվրախորհրդարանի ընտրություններին մասնակցելու համար, որոնք տեղի են ունենալու մայիսին:
Դոնալդ Թրամփի կողմից գործադրվող ճնշման շնորհիվ ՆԱՏՕ-ի երկրները լրացուցիչ 100 միլիարդ դոլար են փնտրել-գտել պաշտպանության համար:
Մեծ Բրիտանիայի 19 նախարարներ եւ նրանց տեղակալները, որոնք եվրաինտեգրացման կողմնակիցներ են, յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ գաղտնի նիստեր են գումարում խորհրդարանում՝ նպատակ ունենալով մշակել պլան, որը թույլ չի տա Եվրամիության կազմից Միացյալ Թագավորության դուրս գալն առանց կողմերի «ապահարզանի» պայմանների վերաբերյալ համաձայնագրի:
Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում առնվազն 26 մարդ է զոհվել, եւս 24-ն՝ անհետ կորել սաստիկ հեղեղումների հետեւանքով:
«Սիրիայի ժողովրդավարական ուժեր» (ՍԺՈՒ) զինված կոալիցիայի կազմավորումները հունվարի 23-ին ահաբեկիչներին դուրս են շպրտել Եփրատի արեւելյան ափի՝ իրենց վերջին առաջադիրքից, որը գտնվում էր Բագոզ Ֆաուքանի գյուղում:
Վրաստանը Վենեսուելայի ընդդիմադիր Ազգային ասամբլեայի (միապալատ խորհրդարանի) խոսնակ Խուան Գուայդոյին այդ երկրի նախագահի պաշտոնակատար է ճանաչել պետության գործող ղեկավար Նիկոլաս Մադուրոյի փոխարեն:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսում «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով ելույթ կունենա այն բանից հետո, երբ կլուծվի բյուջետային ճգնաժամը:
«Ժամանակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, ըստ նրա, քննարկվել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությանն առնչվող հարցեր, խոսվել է այդ հարաբերության խորացման կարևորության մասին:
Press-TV իրանական հեռուստաալիքի լրագրողուհի Մարզիե Հաշեմին, որն ավելի վաղ ձերբակալվել էր ԱՄՆ-ում, ազատ է արձակվել:
Վենեսուելայում տեղի ունեցող իրադարձությունները ցույց են տալիս, թե Արեւմուտքն իրականում ինչպես է վերաբերվում միջազգային իրավունքին:
«Կալաշնիկով» կոնցեռնն ԱԿ-12 50 նոր ինքնաձիգներ կմատակարարի Հայաստանին:
Միացյալ Նահանգները Վենեսուելայի հետ դիվանագիտական հարաբերություններ կպահպանի իրեն նախագահ հայտարարած երկրի խորհրդարանի նախկին խոսնակ Խուան Գուայդոյի միջոցով:
Եվրամիությունն անհապաղ քաղաքական գործընթաց սկսելու կոչ է անում, որը Վենեսուելայում կբերի ազատ ընտրությունների:
Վենեսուելայում հունվարի 23-ին առնվազն 16 մարդ է զոհվել հակակառավարական ցույցերի ընթացքում տեղի ունեցած բախումների հետեւանքով:
Սաստիկ սառնամանիքները, որոնք վերջին մի քանի օրը հաստատվել են Կանադայում եւ ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում, մանակիորեն սառցապատել են Նիագարայի ջրվեժը:
«Աչք էր զարնում, որ Ալիևը չափազանց ուրախ էր, իսկ Փաշինյանը` ճնշված, քանի որ Ալիևը հաղթում է այս պարտիան, քանի որ Փաշինյանն ասում էր, որ Արցախը պետք է բանակցային կողմ դառնա, և ոչ մի քայլ չի արվել այս ուղղությամբ»:
Մեքսիկան 2018 թվականին ռեկորդ է սահմանել երկրում կատարված սպանությունների թվով:
Մեքսիկայում Պոպոկատեպետլ հրաբուխը հունվարի 22-ի երեկոյան ծխի ու մոխրի չորսկիլոմետրանոց սյուն է արտանետել, որը շարժվում է Պուեբլա քաղաքի ուղղությամբ:
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև Մոսկվայում հունվարի 23-ին տեղի ունեցած հանդիպումը շարունակվել է 3 ժամ:
Սուդանը երկրում առկա քաղաքական ու տնտեսական իրադրության պայմաններում ընդունել է Ռուսաստանից ու Թուրքիայից օգնություն ստանալու առաջարկը:
Վենեսուելայում անկարգությունների ու բախումների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի:
Շվեյցարիայի Ժնև քաղաքում տեղի ունեցած պայթյունը կարճ միացման հետևանք էր:
ԱՄՆ-ի ընտրողների մեծամասնությունը չի պատրաստվում քվեարկել պետության ներկայիս ղեկավար Դոնալդ Թրամփի՝ նախագահական երկրորդ ժամկետով վերընտրվելու օգտին, այլ մտադիր է իր ձայնը տալ դեմոկրատ թեկնածուի օգտին: