Բաժիններ՝

Ամերիկյան Donald Cook էսկադրային ականակիրը ժամանել է Բաթում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Donald Cook էսկադրային ականակիրը հունվարի 21-ին բարեկամական այցով ժամանել է Բաթում: Այդ մասին հայտնել է Imedi թբիլիսյան հեռուստաընկերությունը, որը ռեպորտաժ է հաղորդել  իրադարձության վայրից:

«Սա վերջին տարիների ընթացքում ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Donald Cook էսկադրային ականակրի երկրորդ այցն է Վրաստան,-ասված է Վրաստանում ԱՄՆ-ի դեսպանատան՝ հունվարի 21-ին տարածված հաղորդագրության մեջ:- Բաթում ԱՄՆ-ի ՌԾՈՒ-ի էսկադրային ականակրի այցը կոչված է աջակցել երկու երկրների համագործակցությանը ծովի անվտանգության եւ կայունության ոլորտներում»:

Դեսպանության տվյալներով՝ «Բաթումի նավահանգստի ջրատարածքում էսկադրային ականակրի գտնվելու շրջանակներում կանցկացվեն նավի անձնակազմի անդամների վարժանքները Վրաստանի ՆԳ նախարարության սահմանապահ ոստիկանության առափնյա պահպանության դեպարտամենտի աշխատակիցների հետ»: Տեղական ԶԼՄ-ների տվյալներով՝ էսկադրային ավիակրի այցը Վրաստան կավարտվի հունվարի 24-ին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս