
Փոմպեոն դիտարկում է Սենատում իր թեկնածությունը Կանզասից առաջադրելու հնարավորությունը. CNN

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն քննարկում է ժամանակի ընթացքում պաշտոնաթող լինելու եւ ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատում Կանզասի նահանգից իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը: Հունվարի 20-ին այս մասին հաղորդել է CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներ։
Հեռուստաընկերության տվյալներով՝ Փոմպեոն «կենտրոնացած է որպես պետքարտուղար իր աշխատանքի վրա, բայց ըստ որում նա ուշադրության է առնում նրանց կարծիքն, ովքեր իրեն խորհուրդ են տալիս առաջադրելու սենատորության իր թեկնածությունը Կանզասի նահանգից: Այդ նահանգից սենատոր Փեթ Ռոբերտսն այս ամսին ավելի վաղ հայտարարել է, որ 2020 թվականի ընտրություններում չի պատրաստվում վերընտրվել, ուստի նրա տեղը թափուր կլինի:
Ինչպես ճշտում է հեռուստաընկերության աղբյուրը, Կոնգրեսի վերին պալատում հանրապետական մեծամասնության առաջնորդ Միթչ Մակքոնելն անձամբ համոզում է Փոմպեոյին գնալ այդ քայլին: Այն մասին, որ պետքարտուղարը լրջորեն է վերաբերվում նման առաջարկությանը, վկայում է նրա համաձայնությունը կիրակի օրը հանդիպելու Հանրապետական կուսակցության առաջատար խորհրդատու Ուորդ Բեյքերի հետ:
Մինչեւ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի, իսկ այնուհետեւ պետքարտուղարի պաշտոններում նշանակվելը Փոմպեոն երեք ժամկետ աշխատել է Կանզասից Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: