Բաժիններ՝

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները հանդիպում կանցկացնեն Բրյուսելում

ՆԱՏՕ-ի 29 պետությունների պաշտպանության նախարարների հանդիպումը փետրվարի 13-14-ին կանցկացվի Բրյուսելում: Այդ մասին հունվարի 18-ին հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը:

«Հյուսիսատլանտյան խորհրդի՝ պաշտպանության նախարարների մակարդակով հանդիպումը 2019 թվականի փետրվարի 13-14-ին տեղի կունենա ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նախագահությամբ:

Հանդիպման ծրագիրը կհրապարակվի ավելի ուշ»,- հայտնել է դաշինքի մամուլի ծառայությունը: Այս հանդիպումը կրում է պլանային բնույթ եւ առաջինը կդառնա 2019 թվականին, երբ դաշինքը նշելու է իր 70-ամյակը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031