2018 թվականին Եվրամիության երկրներ են ժամանել 150 հազար միգրանտներ

2018 թվականին մոտավորապես 150 հազար միգրանտներ են ժամանել Եվրամիության երկրներ, ինչը մեկ քառորդով պակաս է 2017 թվականի ցուցանիշի համեմատությամբ: Այդ մասին  Եվրոպական խորհրդարանում հայտնել է Մելանյա-Գաբրիելա Չոթը՝ հունվարին ԵՄ-ի Նախարարների խորհրդի նախագահի պաշտոնն ստանձնած Ռումինիայի ներկայացուցիչը:

Եվրախորհրդարանի լիագումար նստաշրջանի նիստերի հեռարձակումը Համացանցի միջոցով իրականացնում է Եվրոպական հանձնաժողովի տեսածառայությունը:

«Միջերկրական ծովի գոտում միգրացիայի հետ կապված իրադրությունը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է: Այդ մասին վկայում են եվրոպական աշխարհամաս ժամանած միգրանտներին վերաբերող տվյալները. 2018 թվականին նրանք 150 հազար էին, ինչը մեկ քառորդով նվազում է 2017 թվականի իրադրության մոակարդակի համեմատությամբ: Դա ամենացածր մակարդակն է վերջին հինգ տարվա ընթացքում»,- ընդգծել է Չոթը:

«Ընդ որում՝ 2018 թվականի ցուցանիշը 92 տոկոսով ցածր է միգրացիոն հոսքի այն բարձրակետից, որը դիտվել Է ճգնաժամային 2015 թվականին: Այդ ամենը ցույց է տալիս, որ հանգուցային երկրների հետ գլոբալ գործողությունները եւ համագործակցությունը գործուն են եւ պետք է շարունակվեն»,-նշել է ԵՄ-ի Նախարարների խորհրդի ներկայացուցիչը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս