
Ձյան առատ տեղումները խնդիրներ են ստեղծել Արևելյան Կանադայում

Ձյան սաստիկ տեղումներ են սկսվել Արեւելյան Կանադայի նահանգներում: Ինչպես հայտնել է Ազգային օդերեւութաբանական բյուրոն, օրվա ընթացքում տեղ-տեղ կարող մինչեւ 50 սանտիմետր ձյուն տեղալ:
Առատ տեղումներն սկսվել են հունվարի լույս 20-ի գիշերը: Այսպես, Նոր Շոտլանդիայի, Նյու Բրանսուիք եւ Արքայազն Էդուարդի կղզիների ատլանտյան տարածաշրջաններում, կանխատեսման համաձայն, տեղ-տեղ մինչեւ 50 սանտիմեր ձյուն կտեղա, ինչը գերազանցում է տեղումների ամսական նորման:
Ըստ որում տեղումներն ուղեկցվում են հուժկու քամիով, որի պոռթկումները հասնում են ժամում 100 կիլոմետրի (վայրկյանում 28 մետրի): Քվեբեկ եւ Օնտարիո արեւելյան նահանգներում նույնպես սաստիկ ձյուն է տեղում, տեղ-տեղ կարող է մինչեւ 30 սանտիմետր ձյուն տեղալ:
Մոնրեալի, Քվեբեկ Սիթիի (Քվեբեկի նահանգ) եւ Օտտավայի օդանավակայանների վարչությունները տեղեկացրել են տասնյակ ավիաչվերթերի ուշացումների եւ չեղարկումների մասին: Նշվում է, որ Մոնրեալում էլեկտրաէներգիայի շուրջ 13 հազար սպառողներ արդեն մնացել են առանց լույսի, եւ այդ թիվն օրվա ընթացքում կարող է աճել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: