Բաժիններ՝

ԱՄՆ-ի զինվորականները երկրի պատմության մեջ առաջին անգամ աշխատավարձ չեն ստացել «շաթդաունի» պատճառով

ԱՄՆ-ի Առափնյա պահպանության հրամանատար ծովակալ Կառլ Շուլցը նամակ է հղել իր ստորադրյալներին՝ նախազգուշացմամբ, որ ֆեդերալ կառավարության աշխատանքի դադարեցման («շաթդաուն») պատճառով նրանք աշխատավարձ չեն ստանա: Ուղերձում նա նշել է, թե, որքան իրեն հայտնի է, դա աննախադեպ է երկրի պատմության մեջ:

«Այսօր դուք չեք ստանա ձեր հերթական աշխատավարձը: Այսպիսով, որքան ինձ հայտնի է, մեր ազգի պատմության մեջ առաջին անգամ ԱՄՆ-ի զինված ուժերի ծառայողներին աշխատավարձ չի վճարվել բյուջետային ֆինանսավորման դադարեցման ընթացքում»,- ասված է նամակում, որը զետեղվել է ԱՄՆ-ի Առափնյա պահպանության կայքում:

Շուլցը նշել է, որ գիտակցում է, թե այս իրավիճակն ինչ անհանգստություն է առաջացնում ծառայողների եւ նրանց ընտանիքների մոտ, ինչի կապակցությամբ նրանց անունից սերտ համագործակցություն է իրականացվում մի շարք կազմակերպությունների հետ:

«Այս առնչությամբ ես ուրախ եմ հայտնելու, որ Coast Guard Mutual Assistance («Առափնյա պահպանության փոխադարձ օգնություն») ոչ առեւտրային բարեգործական կազմակերպությունը 15 միլիոն դոլարի չափով նվիրատվություն է ստացել USAA ընկերությունից՝ օգնության կարիք ունեցող մեր մարդկանց օժանդակելու նպատակով»,- հավելել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս