
Մակրոնը խոստացել է ցատկել պարաշյուտով

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուլուզի ռազմակայան կատարած այցի ընթացքում խոստացել է ցատկել պարաշյուտով: Այս մասին հայտնել է Depeche du Midi հրատարակությունը:
Ֆրանսիայի ղեկավարի պատվին կազմակերպվել են դեսանտավորների ցուցադրական ցատկեր, Մակրոնը ողջունել է նրանց: Բրիգադի հրամանատարը կատակել է, թե իր ստորադրյալները ցանկանում են տեսնել, թե ինչպես են պարաշյուտով ցատկում նախագահն ու վարչապետը: «Ես դա կանեմ, խոստանում եմ»,- պատասխանել է Ֆրանսիայի նախագահը: