Փարիզում «դեղին բաճկոնների» ակցիայի 12 մարդ է ձերբակալվել
Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում «դեղին բաճկոնների» կողմից շարունակվող բողոքի ակցիայի շրջանակում ոստիկանությունը ձերբակալել է 12 մարդու: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ֆրանսիական BFM հեռուստաընկերության տվյալներով՝ ցուցարարները ձերբակալվել են, քանի որ նրանց մոտ հայտնաբերվել են արգելված պարագաներ, որոնք կարող են ծառայել որպես զենք:
Չնայած, որ ակցիայի մասնակիցները այրում են ֆայերներ, իրավապահներն այսօրվա գործողությունը հանգիստ են որակում:
Ֆրանսիայում բենզինի թանկացումների դեմ «դեղին բաճկոնների» բողոքի լայնամասշտաբ ակցիաներ էին սկսվել նոյեմբերի 17-ից: Բողոքի ակցիաներն ուղեկցվում են զանգվածային աննկարգություններով, ոստիկանության ու ցուցարարների բախումներով: