Բաժիններ՝

Բրիտանիայի կառավարության անդամները պաշտոնաթողություններով են սպառնացել Թերեզա Մեյին. Telegraph

Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի անդամները Միացյալ Թագավորության կառավարության ղեկավարին սպառնացել են զանգվածային պաշտոնաթողություններով, եթե Համայնքների պալատի պատգամավորներին արգելվի փորձեր ձեռնարկել կանգնեցնելու Brexit-ի իրականացումն առանց հետագա համագործակցության համաձայնագրի: Հունվարի 18-ին այս մասին հաղորդել է The Daily Telegraph թերթը:

Չնայած այն բանին, որ Մեծ Բրիտանիայի վարչապետն ավելի վաղ նշել է, թե բացառել Brexit-ի տարբերակն առանց գործարքի հնարավոր չէ, քանի որ այդ արդյունքը կախված չէ կառավարությունից, շուրջ 20 պետական պաշտոնյաներ հայտարարել են կառավարությունից հեռանալու իրենց պատրաստակամության մասին, եթե իրենք զրկվեն կոշտ Brexit-ի դեմ հանդես եկող պատգամավորներին պաշտպանելու հնարավորությունից:

«Ես կարծում եմ, որ վարչապետը խիստ ճնշման կենթարկվի, որպեսզի նախարարներն այդ հարցի շուրջն ազատ քվեարկելու իրավունք ստանան»,- մեջբերում է հրատարակությունը կառավարության անդամներից մեկի խոսքը:

Մեյն ավելի վաղ հայտարարել է, որ Եվրամիության պայմանագրի 50-րդ հոդվածին եւ 2018 թվականի Դուրս գալու օրենքին համապատասխան Մեծ Բրիտանիան առանց (համագործակցության) համաձայնագրի Եվրամիությունից դուրս կգա մարտի 29-ին, եթե խորհրդարանը հավանություն չտա Եվրամիության հետ գործարքին կամ Մեծ Բրիտանիան չչեղարկի 50-րդ հոդվածը եւ չորոշի վերջնականապես մնալ ԵՄ-ում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031