
Ճապոնիայում առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել տարրական դպրոցում բռնկած հրդեհի հետևանքով

Ճապոնիայում առնվազն 40 երեխա է հոսպիտալացվել շմոլ գազից թունավորվելու ախտանշաններով, որը տեղի է ունեցել երկրի Օսակայի պրեֆեկտուրայի տարրական դպրոցներից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով։
«Կիոդո» գործակալության տվյալներով, որը վկայակոչում է հրշեջ ծառայությունների ներկայացուցիչներին, հրդեհն առաջացել է դպրոցական խոհանոցի տարածքում:
Բռնկումը մարելու համար պահանջվել է 10 րոպե, սակայն մի քանի տասնյակ երեխաներ գանգատվել են վատ ինքնազգացողությունից: Տուժած բոլոր երեխաներից ոչ ոք գիտակցությունը չի կորցրել, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հրդեհի ստույգ պատճառները դեռեւս հայտնի չեն:
Ենթադրվում է, որ բռնկումն սկսվել է միացված սալիկի վրա թողնված յուղով թավայի պատճառով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: