
Էրդողանի ուշագրավ հարցը Պուտնին. «Մեքենան զրահապա՞տ է»

Սոչիում Սիրիայի հարցով տեղի ունեցած գագաթնաժողովի շրջանակներում ուշագրավ զրույց է տեղի ունեցել Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների միջև։
Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
Մինչ խորհրդակցություններ անցկացնելը, երկու նախագահները նստել են ավտոմեքենա, որը պետք է Պուտինին և Էրդողանին տեղափոխեր այն վայրը, որտեղ պետք է կայանար Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի նախագահների մասնակցությամբ հանդիպումը։
Նախքան մեքենան նստելը Էրդողանը Պուտինին հարցրել է. «Այս մեքենան զրահապա՞տ է, թե՞ ոչ»։ Ի պատասխան դրան՝ Ռուսաստանի նախագահը պատասխանել է.
«Ոչ թե ավտոմեքենան է զրահապատված, այլ տարածքը»։
Эрдоган об автобусе, на котором его возили в Сочи: Бронированная?
Путин: Территория бронированная pic.twitter.com/fMQup2ZrP6— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) February 17, 2019