Բաժիններ՝

Իսրայելցի ձախերի առաջնորդ Ցիպի Լիվնին հայտարարել է քաղաքականությունից հեռանալու մասին

Իսրայելի ձախ կենտրոնամետ առաջնորդներից մեկը՝ Ցիպի Լիվնին, հայտարարել է, որ հրաժարվում է ապրիլյան ընտրություններին մասնակցելուց եւ ավարտում է քաղաքական կարիերան:

Պաղեստինցիների հետ խաղաղ բանակցությունների երկար տարիների կազմակերպիչը, արտաքին գործերի եւ արդարադատության նախկին նախարարն իր որոշումը բացատրել է նրանով, որ իր «Խա-Տնուա» կուսակցությունը էլեկտորալ խոչընդոտը հաղթահարելու եւ ապագա գումարման Կնեսետում հայտնվելու իրական շանսեր չունի:

«Խա-Տնուա»-ն չի մասնակցելու ընտրություններին… Մենք բավականաչափ քաղաքական ուժեր չունենք, որպեզի միայնակ իրականացնենք մեր տեսլականը: Ես ինձ չեմ ների, եթե կորսվեն նրանց ձայները, ովքեր մեզ հավատում են»,-ասել է նա մամուլի ասուլսիում: «Խա-Տնուա»-ն գործում էր Իսրայելի «Ավոդա» խոշորագույն ձախ կուսակցության հետ տանդեմով, սակայն վերջինս ղեկավարության փոխվելուց հետո հրաժարվեց Լիվնիի հետ դաշինքից:

Հարցումները ցույց են տալիս, որ «Խա-Տնուա»-ն միայնակ ի վիճակի չէ ապրիլի 9-ին հավաքել ձայների 3,25 տոկոսը՝ խորհրդարան անցնելու համար նվազագույն անհրաժեշտը: «Ես թողնում եմ քաղաքականությունը, բայց չեմ ցանականում, որ խաղաղության հույսը լքի Իսրայելին»,-ասել է Լիվնին, որն անցյալում հնարավորություն է ունեցել դառնալու երկրի պատմության մեջ երկրորդ կին վարչապետը Գոլդա Մեիրից հետո, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս