Իրանում Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին մեղադրել են ահաբեկիչներին հովանավորելու մեջ
Իրանի գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերին Սաուդյան Արաբիային եւ Արաբական Միացյալ Էմիրություններին (ԱՄԷ) մեղադրել է ահաբեկիչներին հովանավորելու մեջ, որոնք հարձակում են կատարել Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի բաղկացուցիչ մասը) վրա, որի հետեւանքով զոհվել է 27 մարդ: Այդ մասին հայտնել է Tasnim գործակալությունը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ փետրվարի 13-ին Սիստանի եւ Բելուջստանի նահանգում մահապարտ ահաբեկիչը պայթեցրել է ականապատված ավտոմոբիլն Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի ավտոբուսի մոտ:
Ինչպես հայտնել Է IRNA գործակալությունը, վկայակոչելով ԻՀՊԶ-ի հայտարարությունը, վերջին տվյալներով՝ ահաբեկչական հարձակման զոհ է դարձել 27 մարդ, տուժել է 13 հոգի: Սուննիների «Ջեյշ ալ Ադլ» ծայրահեղական խմբավորումն ստանձնել է պայթյունի պատասխանատվությունը:
«Եթե որեւիցե խմբավորում թաքնվում է Պակիստանում՝ փող ստանալով Սաուդյան Արաբիայից եւ ԱՄԷ-ից եւ նրանց զենքը, եւ մարդկանց է ներդնում երկրում (Իրանում – խմբ.) նման ահաբեկչական հարձակումներ կատարելու համար, (նրանք – խմբ.) պետք է իմանան, որ իրանական ազգի վրեժի բոցը կոչնչացնի իրենց գահատոհմը»,- մեջերում է Tasnim գործակալությունը Բաքերիի հայտարարությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: