Բաժիններ՝

Մեծ Բրիտանիայի Լեյբորիստական կուսակցության մեջ խոշորագույն պառակտումն է տեղի ունեցել 1981 թվականից ի վեր

Բրիտանացի միանգամից յոթ պատգամավորներ հայտարարել են, որ դուրս են գալիս Լեյբորիստական կուսակցությունից, քանի որ դժգոհ են նրա ղեկավարությունից: Այդ մասին հայտնել է BBC-ն:

Ընդամենը լեյբորիստները 256 տեղ ունեն խորհրդարանում: Խորհրդարանի յոթ անդամների հեռանալը Լեյբորիստական կուսակցության ներսում խոշորագույն պառակտումն է դարձել 1981 թվականից ի վեր, երբ կուսակցությունից դուրս եկավ չորս քաղաքական գործիչ, որոնք հետագայում ստեղծեցին Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը: Լուսիանա Բերգերը՝ նրանցից մեկը, ովքեր որոշել են լքել կուսակցությունը, հայտարարել է, որ Լեյբորիստական կուսակցությունը «ինստիտուցիոնալ կերպով հակասեմական» է դարձել:

Խորհրդարանի եւս մեկ անդամ՝ Քրիս Լեսլին, հայտարարել է, որ լեյբորիստների առաջնորդ Ջերեմի Քորբին դավաճանում է Եվրոպային՝ Մեծ Բրիտանիայի իշխանություններին թույլ տալով Brexit անցկացնել եւ հանդես չգալով նոր հանրաքվեի օգտին:

Լեյբորիստական կուսակցությունը լքել ցանկացողների թվում է նաեւ Չուքա Ումուննան, որը 2011-ից մինչեւ 2015 թվականը եղել է բիզնեսի եւ ինովացիաների ստվերային նախարարը, Անջելինա Սմիթը, Մայք Գեյփսը (2005-ից մինչեւ 2010 թվականը եղել է արտաքին գործերի կոմիտեի նախագահը), Գեւին Շուքերը եւ Էնն Քոֆին:

Բերգերն ընդգծել 1, որ բոլոր յոթ պատգամավորները կմնան խորհրդարանում եւ այնտեղ կաշխատեն որպես «անկախ խումբ»: Քորբինն ինքը հայտարարել է, որ վշտացած է կուսակցության անդամների որոշումից, իսկ Լեյբորիստական կուսակցության քաղաքականությունը «միլիոնավորների էոգեւորել» վերջին ընտրություններում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս