Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն այս տարի կրկին դեմ է արտահայտվել այն բանին, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա պետական այցի ընթացքում, որը կայանալու է հունիսի 3-5-ին Եղիսաբեթ Երկրորդ թագուհու հրավերով, ճառով հանդես գա Միացյալ Թագավորության գլխավոր օրենսդիր մարմնում:
Եվրահանձնաժողովը ԵՄ-ի խորհրդին հանձնարարում է Հյուսիսային Մակեդոնիայի եւ Ալբանիայի հետ բանակցություններ սկսել Եվրամիության կազմում այս երկրներին ընդունելու շուրջ:
Լատվիայի Սեյմը (խորհրդարան) մայիսի 29-ին առաջին փորձից ընտրել է հանրապետության նոր նախագահ. երկրի ղեկավար է դարձել Եվրոպական միության դատարանի դատավոր Էգիլս Լեւիտսը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արտասահմանյան առաջին այցը կկատարի Բրյուսել:
Մեծ Բրիտանիայում կառավարող Պահպանողական կուսակցության ղեկավարի եւ երկրի վարչապետի պաշտոնի թեկնածուների թիվը հասել է 11-ի:
Ալյասկայի երկու բնակիչ է զոհվել Կանադայի Յուկոն տարածաշրջանի Ուայթհորս քաղաքում թեթեւշարժիչավոր ինքնաթիռի կործանման հետեւանքով:
Միացյալ Նահանգները կշարունակի տարատեսակ զենքի մատակարարումը Ուկրաինային եւ խորհրդատվություն կտրամադրի Կիեւին այդ հարցի շուրջ:
Սեբաստիան Կուրցը, որը մայիսի 28-ին վայր է դրել Ավստրիայի կանցլերի լիազորությունները, հույս ունի երկրի կառավարոթյունը գլխավորել սեպտեմբերին նշանակված վաղաժամկետ ընտրությունների արդյունքներով:
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու(Brexit) հետ կապված ճգնաժամը «եվրասկեպտիցիզմի դեմ պատվաստանյութ» է դարձել Եվրամիության համար:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մայիսի 28-ին ավարտված իր այցը Ճապոնիա արտակարգ հաջող է եղել:
Ֆրանսիայի նախագահ Էմանունել Մակրոնը հայտարարել է, որ Եվրամիության խորհուրդը ԵՄ-ի հանգուցային պաշտոնների թեկնածուներին կորոշի հունիսին կայանալիք գագաթնաժողովի ընթացքում, ըստ որում Եվրոպայի հիմնական կառույցների ղեկավարներ պետք է դառնան «ուժեղ առաջնորդներ»։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն և Ղրղզստանի Հանրապետության նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը կպարգևատրվեն Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի շքանշանով:
Գոգոլաշվիլիի կարծիքով՝ ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կիրականացվի, ավելի մտահոգիչ է վիզային դյուրացման բանակցություններում հաջողություններ արձանագրելու հարցը, որում կա և՛ հայկական, և՛ եվրոպական գործոն, և ԵՄ-ի կողմից այս հարցում պահանջները գուցե ավելի սուր դրվեն։
Աբխազիայի կառավարությունը երկրի նախագահի ընտրությունները տեղափոխել է օգոստոսի 25-ին:
«Թե ինչ ապագա կունենան այդ բանակցությունները՝ չեմ կարող ասել։ Բնականաբար, եթե Հայաստանը համապատասխանի այդ ոլորտում եվրոպական չափորոշիչներին, ապա խնդիր չի լինի, իսկ եթե՝ ոչ, ապա հաջողություն չի լինի։ Պարզ է, կարծում եմ»,- ասաց նա։
Եվրամիության ղեկավարները մեկնելու են Բրյուսել՝ քննարկելու հետընտրական քաղաքական պատկերը և ԵՄ-ի առաջատար աշխատանքների համար հնարավոր թեկնածուներին:
Բլագովեշչենսկ-Մոսկվա չվերթն իրականացնող «Բոինգ-737» օդանավը վթարային վայրէջք է կատարել Իրկուտսկի օդանավակայանում:
Սերբիայում Ռուսաստանի դեսպանատունը տեղեկատվություն է ստացել Կոսովոյում ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելություն իրականացնող Ռուսաստանի քաղաքացու բերման ենթարկվելու մասին և ճշտում է հանգամանքները:
Կանադայի Ալբերտա նահանգում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 5 հազար մարդ:
Ավստրիայի նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենը մայիսի 28-ին պաշտոնից ազատել է կառավարության անդամներին՝ կանցլեր Սեբաստիան Կուրցի գլխավորությամբ և թույլատրել է նրանց ժամանակավորապես կատարել պարտականությունները մինչ անցումային կառավարության ձևավորումը:
Ճապոնիայի Կավասակի քաղաքում մայիսի 28-ին ավտոբուսի կանգառում տղամարդը դանակով հարձակվել է երեխաների և մեծահասակների վրա:
Միացյալ Նահանգների Օհայո նահանգում տորնադոյի պատճառով հինգ միլիոն մարդ մնացել է առանց էլեկտրականության:
Ճապոնիայում ջերմային հարվածի պատճառով մայիսի 20-26-ը հոսպիտալացվել է ավելի քան 2000 մարդ, չորս մարդ մահացել է:
Թաիլանդի նախկին վարչապետ, բանակի նախկին հրամանատար եւ Գաղտնի խորհրդի ղեկավար Պրեմ Տինսուլանոնը, որը մահացել է 98 տարեկան հասակում, իր ամբողջ կարողությունը կտակել է աղքատներին:
Ռումինիայի իշխող Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Լիվիու Դարգնեան ձերբակալվել է՝ կոռուպցիայի համար դատավճիռը բողոքարկելու փորձը ձախողելուց հետո:
Ավստրիայի խորհրդարանը հատուկ նիստում կողմ է քվեարկել կանցլեր Սեբաստիան Կուրցին և նրա կառավարությանը հեռացնելու համար:
Փարիզյան Լուվրի աշխատակիցները մայիսի 27-ին գործադուլ են հայտարարել զբոսաշրջիկների՝ իրենց կարծիքով չափազանց մեծ հոսքի կապակցությամբ:
Արման Եղոյանի խոսքով՝ վիզաների ազատականացման հարցը մեծապես կախված կլինի նոր Եվրահանձնաժողովի դիրքորոշումից, ինչն էլ իր հերթին կախված կլինի նոր ԵԽ դիրքորոշումից:
Երկիրը,որտեղ առաջին անգամ այցով եղել են Ուկրաինայի նոր ղեկավար Վլադիմիր Զելենսկու ներկայացուցիչները, Գերմանիան է:
Եվրահանձնաժողովում ակներեւ են համարում եվրոպամետ ուժերի հաջողությունը Եվրախորհրդարանի ընտրություններում, եւ հիմքեր չեն տեսնում խոսելու պոպուլիստների հաղթանակի մասին: