Բաժիններ՝

Ճապոնիայում տղամարդը դանակով հարձակվել է աշակերտների վրա. կան զոհեր և տուժածներ

Ճապոնիայի Կավասակի քաղաքում մայիսի 28-ին ավտոբուսի կանգառում տղամարդը դանակով հարձակվել է երեխաների և մեծահասակների վրա: ՏԱՍՍ գործակալությունը հայտնում է, որ երկու մարդ մահացել է, 16-ը՝ վիրավորվել: Տուժածները հիմնականում աղջիկներ են, որոնք սովորում են տեղական մասնավոր դպրոցներից մեկում: Ինչպես տեղեկացնում է «Kyodo» գործակալությունը մահացածների թվում է Ճապոնիայի ԱԳՆ-ի աշխատակից:

Հարձակվողը ինքն իրեն վնասել է, նրան շտապ հասցրել են բուժհաստատություն, սակայն չի հաջողվել կյանքը փրկել: Նա մահացել է՝ չգալով գիտակցության:

Ճապոնիայի իրավապահները պարզում են դեպքի հանգամանքները: Որոշում է կայացվել կրթական հաստատություններում, դպրոցական երթուղիներում խստացնել անվտանգությունը: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031