
Ճապոնիայում շոգի պատճառով չորս մարդ է մահացել

Ճապոնիայում ջերմային հարվածի պատճառով մայիսի 20-26-ը հոսպիտալացվել է ավելի քան 2000 մարդ, չորս մարդ մահացել է: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Բոլոր մահացածները երկրի տարբեր շրջաններից են:
Ջերմային հարվածի պատճառով տուժածների թվի կտրուկ ավելացումը պայմանավորված է ողջ երկրում հաստատված անսպասելի շոգ եղանակով: