Բաժիններ՝

Կանադայում անտառային հրդեհների հետևանքով տարհանվել է 5 հազար մարդ

Կանադայի Ալբերտա նահանգում անտառային հրդեհների պատճառով տարհանվել է 5 հազար մարդ: CTV-ն տեղեկացնում է, որ հրդեհը տարածվել է 127 հազար հա տարածքում: Մարդիկ տարհանվել են մի քանի շրջաններում օդի աղտոտվածության և տեսանելիության նվազման հետևանքով:

Հրդեհի կանխման հարցերով պատասխանատու Սքոտ Էլիոտտի խոսքով, քամու ուղղության փոփոխությունը կարող է հանգեցնել կրակի տարածման հյուսիս և հյուսիսարևելյան ուղղությամբ:

Կրակը հանգցնելու գործընթացում ներգրավվել են 600 հրշեջ, 28 ուղղաթիռ, 8 հակահրդեհային ինքնաթիռ և այլ հատուկ տեխնիկա: Հրդեհի հետևանքով մի քանի ավտոճանապարհներ շարունակում են փակ մնալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031