Իտալիայում երեքշաբթի ուշ երեկոյան թեթեւշաժիչավոր ինքնաթիռ է կործանվել Լիգուրիա հյուսիսային մարզում՝ Կարմո լեռան լանջին, երկու օդաչուները զոհվել են։
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը կարգադրել է հատուկ կոմիտե ստեղծել Ջամուի եւ Քաշմիրի նահանգը լուծարելու Նյու Դելիի որոշմանը իրավական, քաղաքական ու դիվանագիտական պատասխան մշակելու համար:
ԱՄՆ-ի վարչակազմը սառեցրել է Կոնգրեսի կողմից տրամադրված այն միջոցների մի մասը, որոնք նախատեսված են օտարերկրյա պետություններին օգնություն ցուցաբերելու համար:
Ուժգին պայթյուն է որոտացել Քաբուլի արեւմտյան մասում, վիրավորվել է առնվազն 34 մարդ:
«Աշխարհի բժիշկներ» ոչ կառավարական կազմակերպության աշխատակիցները կոչ են արել կապարի առկայությունն ստուգելու համար արյան անալիզ վերցնել Փարիզի Աստվածամոր տաճարի մերձակայքում գտնվող բոլոր կրթական հիմնարկությունների աշակերտներից, տաճար, որտեղ ապրիլի 15-ին հրդեհ տեղի ունեցավ:
«Այս հայտարարությունը կարող է տապալել բանակցային գործընթացը։ Ինչո՞ւ է դա արվում, ո՞ւմ համար է դա արվում։ ԼՂ հակամարտությունն այլևս հայ-ադրբեջանական հակամարտություն չէ, ԼՂ հակամարտությունը միջազգայնացված հակամարտություն է, իրադարձությունների զարգացմանը հետևում են ոչ միայն Երևանում ու Բաքվում, այլև Ռուսաստանում, Իրանում, Թուրքիայում և այլն։ Ո՞ւմ աչքերին է թոզ փչում»։
Չինաստանը ֆինանսական մանիպուլյատոր ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցնցումների կհանգեցնի ֆինանսական շուկայում եւ արգելք կդառնա համաշխարհային տնտեսության վերականգնման համար:
Միացյալ Նահանգները Իրաքի հետ սահմանով խոշոր խմբաքանակի զենք է փոխանցել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) կազմավորումներին, որոնց միջուկը կազմում են քուրդ մարտիկները:
Շինարարները բեռնատարով մահացու վրաերթի են ենթարկել ֆրանսիական Սին կոմունայի (Վարի դեպարտամենտ, երկրի հարավ) քաղաքագլուխ Ժան-Մատիե Միշելին այն բանից հետո, երբ պաշտոնյան նրանց խնդրել է վերցնել ճամփեզրին անօրինականորեն թափված շինարարական աղբը:
Եվրամիությունը Թուրքիայում գտնվող փախստականների աջակցության ծրագրին ֆինանսական օգնություն է ցուցաբերել:
Մեծ Բրիտանիայի կառավարությունը պատրաստ է Եվրամիության հետ բանակցություններ վարել Brexit-ի պայմանների վերաբերյալ նոր համաձայնագրի կնքման համար:
Ֆիլիպինների առողջապահության նախարարությունը դենգե տենդի համաճարակ է հայտարարել զոհերի վիթխարի քանակի պատճառով:
Պակիստանի ցամաքային զորքերի շտաբի պետ, գեներալ Քամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ պակիստանյան բանակը կաջակցի Ջամուիի եւ Քաշմիրի հնդկական նահանգի բնակիչներին՝ տարածաշրջանի հատուկ կարգավիճակը չեղարկելու Նյու Դելիի որոշման կապակցությամբ:
Հնդկաստանում օգոստոսի 6-ին առնվազն ինն աշակերտ է զոհվել, եւս երեքը լուրջ վնասվածքներ ստացել Ութարաքանդի հյուսիսային նահանգում դպրոցական ավտոբուսի՝ կիրճն ընկնելու հետեւանքով:
Իրանում օգոստոսի 6-ին ներկայացրել են սեփական արտադրության կառավարվող բարձրճշգրիտ հրիռների եւ բարձրճշգրիտ հրթիռների նոր մոդելներ:
Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի չարտոնված ակցիայի 148 մասնակիցների, որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին:
Կատարում կայացած բանակցություններում ԱՄՆ-ի եւ «Թալիբան» շարժման ներկայացուցիչները լուծել են բոլոր տարաձայնությունները Աֆղանստանում հաշտության հաստատման, այս երկրից ամերիկյան զորքերը դուրս բերելու եւ ծայրահեղական այլ խմբավորումների հետ շփումներից թալիբների հրաժարվելու շուրջ:
Եվրամիության ղեկավարությունը կարծում է, որ ԵՄ-ից Բրիտանիայի դուրս գալու առավել հավանական սցենարն այս պահին «կոշտ բրեքսիթն» է՝ առանց ամեն կարգի համաձայնությունների:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի ընդունի Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիսում իրականացվելիք որևէ միայնակ գործողություն:
ԱՄՆ-ի պաշտպանության նոր նախարար Մարկ Էսփերն «անընդունելի» է համարել Թուրքիայի ցանկացած գործողություն, որն այդ պետությունը կփորձի իրականացնել Սիրիայում:
ԱՄՆ Կոնգրեսի 89 անդամներ միավորվել են Արցախի ականազերծման ամերիկյան ծրագրի ֆինանսավորումը կրճատելու Թրամփի փորձերի դեմ պայքարին: Այս մասին փոխանցում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
ԱՄՆ-ն անահնգստացած է Սիրիայի հյուսիսում՝ Եփրատ գետի արևելյան հատվածում, Թուրքիայի կողմից տեղի քրդական ուժերի դեմ հնարավոր նոր ռազմական գործողությունից։
Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալը կարող է ընդգրկուն ճգնաժամ առաջացնել շինարարության ոլորտում:
Առնվազն ութ մարդ է զոհվել Հուբեյի նահանգում (Կենտրոնական Չինաստան) հորդառատ անձրեւներից առաջացած հեղեղումների հետեւանքով: Այդ մասին հայտնել է SINA լրատվական պորտալը:
Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանի բնակավայրերից շուրջ 16 հազար բնակիչներ են տարհանվել զինամթերքի պահեստում պայթյուններից եւ հրդեհից հետո:
ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանգստյան օրերին Միացյալ Նահանգների Էլ Պասո (Տեխասի նահանգ) եւ Դեյթոն (Օհայոյի նահանգ) քաղաքներում տեղի ունեցած մարդկանց զանգվածային գնդակահարման դեպքերի լույսով խոստացել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում հասնել բնակչության շրջանում մարտական հրազենի առկայության լիակատար արգելքի:
Օգոստոսի 6-ին ատոմային ռմբակոծության զոհերի հիշատակի արարողություն է տեղի ունեցել Ճապոնիայի Հիրոսիմա քաղաքում. ուղիղ 74 տարի առաջ ամերիկյան В-29 Enola Gay ռմբակոծիչն ատոմային ռումբ նետեց քաղաքի վրա:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 7-ին կժամանի Էլ Պասո (Տեխասի նահանգ), որտեղ օգոստոսի 3-ին հրաձգությունից 22 մարդ է զոհվել:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման վերաբերյալ՝ այդ ցուցակում ներառելով երկրի Կենտրոնական բանկը եւ PDVSA պետական նավթընկերությունը:
Թմրավաճառների ելուզակախմբի պարագլուխը, որը բազմամյա բանտարկության պատիժ է կրում Ռիո դե Ժանեյրոյի բանտում, փորձել է փախչել՝ հագնելով իր 19-ամյա դստեր շորերը: