
Իտալիայում երկու մարդ է զոհվել թեթեւշաժիչավոր ինքնաթիռի կործանման հետևանքով

Իտալիայում երեքշաբթի ուշ երեկոյան թեթեւշաժիչավոր ինքնաթիռ է կործանվել Լիգուրիա հյուսիսային մարզում՝ Կարմո լեռան լանջին, երկու օդաչուները զոհվել են։
Ինչպես հայտնել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը, օգոստոսի 7-ի լուսաբացին փրկարարներն ու կարաբինավորները Piper աղետյալ ինքնաթիռը հայտնաբերել են Ջուստենիչե բնակավայրի մերձակա լեռնային շրջանում, օդանավի խցիկում եղել են զոհված երկու օդաչուների մարմինները:
Ականատեսների վկայությունների համաձայն՝ ողբերգությունը տեղի է ունեցել 21:00-ին (Երեւանի ժամանակով 23:00-ին):
Տագնապ են հնչեցրել օդաչուների ազգականները, որոնք փաստել են, որ նրանց շարժական հեռախոսները դադարել են գործել: Որոնողական գործողությունը, որում գործի էր դրված Իտալիայի ռազմածովային ուժերի մի ուղղաթիռ, սկսվել էր անցած գիշեր, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: