Բաժիններ՝

Չինաստանում նախազգուշացրել են ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության որոշման հետևանքների մասին

Չինաստանը ֆինանսական մանիպուլյատոր ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը ցնցումների կհանգեցնի ֆինանսական շուկայում եւ արգելք կդառնա համաշխարհային տնտեսության վերականգնման համար: Այդ մասին ասված է Չինաստանի Ժողովրդական բանկի (Կենտրոնական բանկի) հայտարարության մեջ:

«Դա ոչ միայն ամենալուրջ կերպով կխախտի միջազգային ֆինանսական կարգը, ցնցումների կբերի ֆինանսական շուկայում, այլեւ վիթխարի խոչընդոտներ կստեղծի միջազգային առեւտրի եւ համաշխարհային տնտեսության վերականգնման համար»,- ասված է Չինաստանի Կենտրոնական բանկի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 1-ին հայտարարել է սեպտեմբերի 1-ից Չինաստանից ներմուծվող ապրանքների վրա 10 տոկոս մաքսի սահմանման մասին՝ 300 միլիարդ դոլարի ընդհանուր արժեքով: Այդ ֆոնին Չինաստանի Ժողովրդական բանկն օգոստոսի 5-ին դոլարի նկատմամբ յուանի փոխարժեքն իջեցրել է մինչեւ անցյալ տարվա դեկտեմբերից ի վեր նվազագույն ցուցանիշ:

Ավելի ուշ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը Չինաստանը մտցրել է այն երկրների ցանկը, որոնք արժույթով մեքենայություններ են անում, եւ հայտարարել է, որ կդիմի Առեւտրի համաշխարհային կազմակերպություն, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս