
Շուրջ 16 հազար մարդ է տարահանվել Աչինսկի մերձակա զինապահեստում պայթյուններից հետո

Ռուսաստանի Կրասնոյարսկի երկրամասի Աչինսկի շրջանի բնակավայրերից շուրջ 16 հազար բնակիչներ են տարհանվել զինամթերքի պահեստում պայթյուններից եւ հրդեհից հետո: Այդ մասին լրագրողներին հայտնել է Կրասնոյարսկի երկրամասի կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Պոդկոռիտովը:
Նա նշել է, որ Կրասնոյարսկը պատրաստ է լրացուցիչ 10 հազար մարդու ընդունել անհրաժեշտության դեպքում: Երկրամասի կառավարության տվյալներով՝ օգոստոսի 5-ին ժամը 17:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին) Աչինսկի շրջանի Կամենկա ավանից 5 կիլոմետր հեռավորությամբ բանակված զորամասի հրետանային ռազմամթերքի պահեստում տեղի են ունեցել հրդեհ եւ պայթյուններ: Տուժածների թիվը, բժիշկների տվյալներով, հասել է 12-ի: Տարահանվել է Աչինսկի գրեթե չորս հազար բնակիչ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: