Բաժիններ՝

Հոնկոնգում բերման են ենթարկել չարտոնված բողոքների 150 մասնակիցների

Հոնկոնգի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի չարտոնված ակցիայի 148 մասնակիցների, որը տեղի է ունեցել օգոստոսի 5-ին: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտնել է ոստիկանության պաշտոնական ներկայացուցիչ Սե Չժենչժունը:

«Օգոստոսի 5-ին ապօրինի բռնի գործողությունների ընթացքում ոստիկանությունը բերման է ենթարկել 148 մարդու, այդ թվում 13-ից մինչեւ 63 տարեկան 95 տղամարդու եւ 53 կնոջ»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչը:

Ձերբակալվածներին կասկածում են չարտոված հանրահավաքին մասնակցելու, ոստիկանության աշխատակիցների վրա հարձակվելու, ինչպես նաեւ հարձակման նպատակով զենք պահելու մեջ: Արտահանձնման օրինագծի հակառակորդներն օգոստոսի 5-ի առավոտյան կազմալուծել են Հոնկոնգի ամբողջ տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում նաեւ միջազգային օդանավակայան ճեպընթացների երթեւեկությունը:

Կեսօրից հետո նրանք հավաքվել են քաղաքի յոթ շրջաններում եւ սկսել չհամագործակցության լիամասշտաբ արշավը: Արմատապես տրամադրված բողոքավորները շրջապատել եւ հրկիզել են ոստիկանական տեղամասեր, հարձակվել են իրավապահերի վրա եւ շրջափակել ճանապարհները: Ոստիկանությունն արցունքաբեր գազ եւ ռետինե գնդակներ է կիրառել մարդկանց բազմությունները ցրելու համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս