Բաժիններ՝

Թրամփը հրամանագիր է ստորագրել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Միացյալ Նահանգների իրավասության ներքո գտնվող Վենեսուելայի իշխանությունների ակտիվների արգելափակման վերաբերյալ՝ այդ ցուցակում ներառելով երկրի Կենտրոնական բանկը եւ PDVSA պետական նավթընկերությունը: Այդ մասին ասված է օգոստոսի 6-ին Սպիտակ տան տարածած փաստաթղթի տեքստում:

«Վենեսուելայի իշխանությունների ամբողջ սեփականությունը եւ սեփականության բաժինները, որոնք գտնվում են ԱՄՆ-ում կամ հետագայում կհայտնվեն ԱՄՆ-ում կամ գտնվում են կամ հետագայում կհայտնվեն Միացյալ Նահանգներից ցանկացած (ֆիզիկական կամ իրավական – խմբ.) անձի սեփականության մեջ կամ վերահսկողության ներքո, հանդիսանում են արգելափակված»,- ասված է փաստաթղթում: Ակտիվների արգելափակումն ուժի մեջ է մտնում օգոստոսի հինգից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս