
Բայդենը հանդես է եկել ԱՄՆ-ում մարտական զենքի տիրելն արգելելու օգտին

ԱՄՆ-ի նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հանգստյան օրերին Միացյալ Նահանգների Էլ Պասո (Տեխասի նահանգ) եւ Դեյթոն (Օհայոյի նահանգ) քաղաքներում տեղի ունեցած մարդկանց զանգվածային գնդակահարման դեպքերի լույսով խոստացել է երկրի նախագահ ընտրվելու դեպքում հասնել բնակչության շրջանում մարտական հրազենի առկայության լիակատար արգելքի: Այդ մասին Բայդենը հայտարարել է օգոստոսի 5-ին CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Գործի էությունն այն է, որ մարտականք զենքը պետք է հայտարարվի օրենքից դուրս: Եվ վերջ»,- նշել է նա: «(ԱՄՆ-ի Սահմանադրության) երկրորդ ուղղման մեջ չի ասվում, թե չի կարելի սահմանափակել այն զինատեսակները, որոնք մարդիկ կարող են ունենալ»,- հավելել է Բայդենը, որը հավակնում է Դեմորատական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվել 2020 թվականի ընտրություններում: Նախկին փոխնախագահը հերթական անգամ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին մեղադրել է ամերիկյան հասարակության պառակտմանը միտված հռետորաբանության, «ռասիզմի, մոլեռանդության եւ սպիտակ ռասայի գերազանցության գաղափարների» խրախուսման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Լուսանկարը՝ AP-ի